Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը
27.10.2016 | 17:16

ԱԺ պատգամավորներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակը:

1999թ. այս օրը խորհրդարան ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին եւ Հենրիխ Աբրահամյանին:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ